երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը չի սահմանափակվելու արցախահայության կոտորածով. Վալերի Բուայե

Ադրբեջանը չի սահմանափակվելու արցախահայության կոտորածով. Վալերի Բուայե

Ադրբեջանը չի սահմանափակվի Արցախում հայերի կոտորածով: Այս մասին հայտարարել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։

«Հայաստանն իր տարածքում մի քանի անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ։ Չափազանց կարևոր է, որ Ֆրանսիան վաղը միջամտի և ՄԱԿ-ի ուժերի հետ միասին պաշտպանի հայերին և նրանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է սենատորը։

«Եկեք մեզ չխաբենք. Ադրբեջանը չի սահմանափակվելու արցախահայության կոտորածով: Չեմ հասկանում, թե ինչու է Ուկրաինայի համար մոբիլիզացված միջազգային հանրությունը լքում հայերին։

Մենք հերթական անգամ էթնիկ զտումների լուռ վկաներ ենք»,- նշել է Բուայեն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: