երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
100 օր է անցել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո. Վալերի Բուայե

100 օր է անցել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո. Վալերի Բուայե

 Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ գրառում է արել Twitter-ի իր էջում՝ իր hամերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին:

«100 օր է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ կտրելով Լեռնային Ղարաբաղը և նրա 120 000 բնակիչներին մնացած աշխարհից՝ ընդհանուր անտարբերությամբ։ Ես մի միտք ունեմ բոլոր հայերի համար և ուզում եմ ևս մեկ անգամ ցույց տալ նրանց իմ համերաշխությունն ու իմ խորը բարեկամությունը»:

Գրառմանը կից Բուայեն հրապարակել է Ծիծառնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկար:

 

  • Կիսվել: