երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիան շատ զգոն կլինի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ

Ֆրանսիան շատ զգոն կլինի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ

ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր ժողովները, որոնք հնարավորություն են տվել խոսել ԼՂ-ի մասին, ֆրանսիայի նախաձեռնությամբ են եղել, բոլոր նրանց, ովքեր ասում են, որ Ֆրանսիան բավականաչափ ակտիվ չի եղել կամ շատ ուշ է արձագանքել, ուզում եմ ասել, որ դա այդպես չէ, կարծում եմ՝ շատ վաղուց Ֆրանսիան ակտիվ է և միշտ հայերի կողքին է եղել։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

Նա հավելեց. ՛՛Մենք փորձում ենք ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտա բանաձևի ծրագիր ունենալ, որը կխոսի հօգուտ ԼՂ հայերի և հնարավորություն կտա իրենց երկիր վերադառնալ ցանկացողներին վերադառնալ անվտանգ պայմաններում՛՛:

Կոլոննան նաև ասաց, որ այսօրվա իր այցը հերթական ձևն է՝ ցույց տալու, որ Ֆրանսիան ՛՛շատ զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի նկատմաբ, որի նկրտումն է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՛՛։

՛՛Ֆրանսիան շատ զգոն կլինի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ՛՛,-ասաց նա:

Նա նաև հայտնեց, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին՝ իր պաշտպանությունն ապահովելու համար:

  • Կիսվել: