ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵԺԿ-ն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով վերահաստատել է Դոնալդ Տուսկի գնահատականները՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ

ԵԺԿ-ն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով վերահաստատել է Դոնալդ Տուսկի գնահատականները՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ  երեկվա հավաքից հետո ԵԺԿ-ն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով վերահաստատել է Դոնալդ Տուսկի գնահատականները։

Հիշեցնենք, որ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկն ասել էր. «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ (CEPA) շրջանակներում, ցուցաբերելով քաղաքական կամք նրա լիակատար վավերացման եւ իմպլեմենտացիայի համար»։

  • Կիսվել: