Տուսկը Զելենսկիից պահանջում է երկաթուղային միջադեպին մասնակցած ուկրաինացիների տվյալները
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից պահանջել է անհապաղ փոխանցել ուկրաինացիների տվյալները, որոնք կասկածվում են երկաթուղային կայարանում պայթյունի մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Վարշավայում կայացած բիզնես-համաժողովի ժամանակ Տուսկը, մասնավորապես, նշել է. «Ես Զելենսկուն ասացի, որ Լեհաստանն ակնկալում է բոլոր տվյալների անհապաղ փոխանցում, որոնք կօգնեն մեզ»:
Լեհաստանի Մազովյան վոյեվոդության ոստիկանությունը նոյեմբերի 16-ին հայտնել է, որ վնասվել է Ուկրաինա տանող երկաթգիծը: Նոյեմբերի 17-ին Տուսկը հայտարարել է, որ վնասվածքի պատճառը պայթյունն է, իսկ հաջորդ օրը նա հայտնել է, որ լեհական հետաքննության տվյալներով՝ երկաթուղում դիվերսիա են իրականացրել Ուկրաինայի երկու քաղաքացիներ։
Բացի դրանից՝ Տուսկը հայտարարել է նաև, որ այդ քաղաքացիներն իբր համագործակցել են ՌԴ-ի հետ, սակայն ոչ մի ապացույց չի ներկայացրել:


