չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Էթնիկ զտումները ցեղասպանության գործողություններից մեկն են. Ռուստամյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովների համատեղ քննարկմանը

Էթնիկ զտումները ցեղասպանության գործողություններից մեկն են. Ռուստամյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովների համատեղ քննարկմանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Իրավիճակը շատ պարզ է: Տասը ամիս տևած ամբողջական շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ԼՂ ամբողջ բնակչությունը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից, որում ապրել է դարերով: Սա էթնիկ զտումների տիպիկ օրինակ է, քանի որ մարդիկ չեն լքել իրենց տունը իրենց ազատ կամքով: Մենք գիտենք նաև, որ էթնիկ զտումները ցեղասպանության գործողություններից մեկն են: Սա Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների շատ լուրջ խախտում է: Նրա դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել»,- ասել է պատգամավորը:

  • Կիսվել: