ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե էդպես բարձրախոս արգելող տղերք են, թող գնան ադրբեջանցիքին արգելեն բարձրախոսով ահաբեկել մեր ժողովրդին. Մամիջանյան

Եթե էդպես բարձրախոս արգելող տղերք են, թող գնան ադրբեջանցիքին արգելեն բարձրախոսով ահաբեկել մեր ժողովրդին. Մամիջանյան

Կառավարության շենքի դիմաց ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական երիտասարդների բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանները խնդրեցին որոշակի հեռավորության վրա ակցիան իրականացնել, նաեւ չօգտագործել բարձրախոս, քանի որ դրանով խանգարում են կառավարության բնականոն գործունեությանը:

«Եթե էդպես բարձրախոս արգելող տղերք են էնտեղ նստած, թող գնան ադրբեջանցիքին արգելեն բարձրախոս օգտագործել: Ես բարձրախոսն օգտագործելու եմ: Եթե ինչ-որ մեկը փորձի ինձ խոչընդոտել՝ խնդրեմ»,-ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ Դավաճան»:

Հայկ Մամիջանյանը շարունակեց. «Այս ակցիան խաղաղ անհնազանդության ակցիա է, որը ցույց է տալիս էս շենքում նստածներին, որ մեր երկրում ոչ ոք համաձայն չէ եւ պնդում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եթե էս շենքում նստած իբր աշխատողներն էդքան կարողանում են բարձրախոս արգելել, թող գնան ու ադրբեջանցիներին արգելել բարձրախոսով ահաբեկել մեր հայրենակիցներին:

Այս իշխանությունների խոստացած ապագան գրեթե ամենշաբաթյա զոհերով, գերիներով, հողային կորուստներով ապագան է: Մենք այդպիսի ապագա ուզո՞ւմ ենք: Սրանց բերած խաղաղությունը ենթադրում է՝ ինչ ուզեն, ոնց ուզեն մեր երկրի հետ անեն, մենք եկել ենք ձեզ ասենք, որ չի ստացվելու ոչ ձեր մոտ, ոչ թուրքի: Խոսելու, ելույթների ժամանակ վաղուց արդեն մոտեցել է ավարտին, ժամանակն է գործողություններով, մեր կեցվածքով, պահվածքով սրանց ցույց տալ, թե ոնց է պետք Հայաստանը ներկայացնել»:

Նշենք, որ ԱԳ նախարարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ, որոնք երթով շարժվել են դեպի կառավարության շենք: ԱԳՆ-ի, ինչպես նաեւ կառավարության շենքերը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել:

  • Կիսվել: