շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խումբն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խումբն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները խորին մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակման շարունակության կապակցությամբ։

«Միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության մատակարարման կարևոր երթուղի է։ Հոսանքի հաճախակի անջատումների և էլեկտրականության ու գազի բացակայության պատճառով, հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում օրեցօր վատթարանում է։ Բացի այդ, ժողովուրդը կենսական իրերի կարիք ունի․ դեղորայք և բժշկական օգնություն, սնունդ և վառելիք»,- նշում է խորհրդարանական խումբը համատեղ հայտարարարության մեջ։

«Արգելափակումը շարունակում է վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս խաղաղության գործընթացի վրա։ Մենք խորապես հավատում ենք, որ հումանիտար հարցերի կարգավորումը, տեղաշարժման ազատությունը և միջանցքի անվտանգությունն ունեն չափազանց կարևոր նշանակություն՝ առաջընթացի ապահովման համար։ Մենք կոչ ենք անում շահագրգիռ կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ տարածաշրջանում կայությության և զարգացման ապահովմանն աջակցելու նպատակով»,- հայտարարում են խմբի անդամները։

Հայտարարությունը ստորագրել են խորհրդարանական խմբի նախագահ Ռայվո Տամը և անդամներ Մատի Ռայդմանը, Միխայիլ Լոտմանը, Տարմո Կրուուսիմեն և Լեո Կունասը։

  • Կիսվել: