կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառույցներին անհապաղ գործել՝ պաշտպանելու հայերին. Արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանո

Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառույցներին անհապաղ գործել՝ պաշտպանելու հայերին. Արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանո

Իր հավատքի համար դարեր շարունակ իսլամի և կոմունիստների կողմից հալածված հայ ժողովուրդը կրկին դարձել է դաժան էթնիկ զտումների թիրախ։ Հազարավոր հայեր լքում են իրենց երկիրը, վտարվում իրենց տներից, օտար են համարվում իրենց հայրենիքում։ Այս մասին ԱՄՆ-ում Վատիկանի նախկին նվիրակ, արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Որտե՞ղ է միջազգային հանրությունը, որը միշտ պատրաստ է ընդունելու զորակոչի տարիքի իսլամական միգրանտներին, որոնք փախչում են պատերազմական գոտիներից կամ ֆինանսավորում են պրոքսի-պատերազմն Ուկրաինայում՝ ռուսական ներխուժման պատրվակով: Ո՞ւր է դյուրագրգիռ Բերգոլիոն (Պապ Ֆրանցիսկոս, աշխարհում Ժորժ Մարիո Բերգոլյեն - խմբ.), ում կարծիքով էթնիկ զտումներ չեն կատարվում։

«Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառույցներին անհապաղ գործել՝ օգնություն և պաշտպանություն տրամադրելով հայերին, բացելով մարդասիրական միջանցք նրանց ընդունելության համար և, առաջին հերթին, անհապաղ դիվանագիտական ​​քայլեր ձեռնարկելով, որպեսզի աքսորյալները շուտով վերադառնան իրենց տները»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: