երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Երեւանի ավագանու որոշումները չեն կատարվում. ավագանու իմքայլական անդամ

Երեւանի ավագանու որոշումները չեն կատարվում. ավագանու իմքայլական անդամ

Երեւանի ավագանու որոշումները չեն կատարվում, սա աննախադեպ երեւույթ է: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության անդամ Արման Անտոնյանը:

Ըստ նրա՝ որոշ դեպքերում այդ որոշումները ակնհայտ կերպով անտեսվում են:

Օրենքը, սակայն, որեւէ պատասխանատվություն չի նախատեսում ավագանու որոշումները չկատարելու դեպքի համար: Առավելագույնը կարելի է դիտարկել կոնկրետ աշխատողի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

 

  • Կիսվել: