կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Էրդողանը Փայլանին «դավաճան» է անվանել

Էրդողանը Փայլանին «դավաճան» է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՛՛Ժողովուրդների դեմոկրատիա՛՛ քրդամետ կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանին անվանել է ՛՛դավաճան՛՛, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Թուրքիայի ղեկավարին դուր չի եկել, որ Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։ Էրդողանն ասել է, որ Փայլանն իրեն խորհրդարանում տեղ չունի:

Նա հավելել է, որ իրենք օրինագիծն ընդունում են որպես ՛՛բացահայտ դավաճանություն բարձրագույն ատյանում՛՛:

Կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում Էրդողանը հույս է հայտնել, որ Փայլանի նկատմամբ կձեռնարկվեն ՛՛անհրաժեշտ միջոցներ՛՛, քանի որ նա ՛՛խախտել է խորհրդարանի իրավունքի ու բարոյականության նորմերը՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փայլանը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ:

Գրել էինք նաև, որ Թուրքիայի մեջլիսի խոսնակը հետ է ուղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Փայլանի օրինագիծը:

Տեղեկացրել էինք, որ Էրդողանի օգնականը քննադատել է Ջո Բայդենին ու Կարո Փայլանին:

  • Կիսվել: