Էրդողանը երրորդ կողմերին կոչ է արել հայ-ադրեջանական հարաբերությունների կարգավորման հարցում «ծառայել խաղաղությանը»
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ դիմել է երրորդ կողմերին, որոնք փորձում են դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Էրդողնաը կոչ է արել նրանց ՛՛ծառայել խաղաղությանը, այլ ոչ թե լարվածություն ստեղծել՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևն Էրդողանի հրավերով գտնվում է Թուրքիայում։