երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԳԱԱ նախագահությունը մնալու է՝ չխառնվելով վարչարարական և ֆինանսական գործերին. ԿԳՄՍ նախարար

ԳԱԱ նախագահությունը մնալու է՝ չխառնվելով վարչարարական և ֆինանսական գործերին. ԿԳՄՍ նախարար

ԳԱԱ ինստիտուտներն ավելի մեծ ինքնուրույնություն են ձեռք բերելու՝ իրենց խորհուրդներով: ԱԺ ամբիոնից անդրադառնալով Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: 

Նշենք՝ ԱԺ-ում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:  

Ինչ վերաբերում է ԳԱԱ նախագահությանը, նախարարը նշեց, որ նախագահությունը մնում է, պարզապես վարչարարական և ֆինանսավորման գործերին չի խառնվում: «Ակադեմիական ինստիտուտներըը ցանցեր կունենան, համակարգող խորհուրդ կձևավորեն, որոնցում կներգրավվեն նախագահության անդամները»,- պարզաբանեց Դումանյանը: 

 
 
 

  • Կիսվել: