կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱՏՄ-ից Հայաստանին հանելու մասին հարցը, Փաշինյանի հռետորաբանության ֆոնին, դեռ դրված չէ. Սլուցկի

ԵԱՏՄ-ից Հայաստանին հանելու մասին հարցը, Փաշինյանի հռետորաբանության ֆոնին, դեռ դրված չէ. Սլուցկի

ԵԱՏՄ-ից Հայաստանին հանելու մասին հարցը, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության ֆոնին, դեռ դրված չէ։ Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար եւ ՌԼԴԿ նախագահ Լեոնիդ Սլուցկին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Առայժմ ոչ։ Փաշինյանն արել է գլխավորը՝ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածք»,- ասել է Սլուցկին լրագրողներին՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր հեռացման մասին հարցին։

Նա նշել է, որ վաղ է ջնջել համագործակցությունը Հայաստանի հետ, քանի որ Փաշինյանը ողջ Հայաստանը չէ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: