երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեոնիդ Սլուցկին` ՌԴ նախագահի թեկնածու

Լեոնիդ Սլուցկին` ՌԴ նախագահի թեկնածու

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ՌԼԴԿ) 35-րդ նախընտրական համագումարը կուսակցության գործող ղեկավար Լեոնիդ Սլուցկիին առաջադրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների թեկնածու, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Քվեաթերթիկում ընդգրկվել է մեկ թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին։

Քվեարկությանը մասնակցել է 108 պատվիրակ։ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ավելի վաղ Սլուցկին չէր հայտարարել պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու պլանների մասին, թեև խոստովանել է, որ նման առաջարկներ ստացել է իր կուսակից գործընկերներից։ Դումայի խմբակցությունների ղեկավարների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Սլուցկին պետության ղեկավարին խնդրել է առանձնազրույցի ձևաչափով քննարկել նախընտրական քարոզարշավը։

 

  • Կիսվել: