ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Ալմաթիում փետրվարի 5-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Ալմաթիում նույն օրը կկայանա նաև Almaty Digital Forum 2021 ֆորումը: Այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Թվային ֆորումի «Թվային թարմացում. Թափավազք դեպի նոր իրականություն» պլենար նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների և ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նախատեսված է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը ֆորումի աշխատանքներին:

  • Կիսվել: