հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ վերադառնալ հրադադարին

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ վերադառնալ հրադադարին

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին գրում է regionmonitor.com-ը։

«Ես բոլոր ներգրավվածներին կոչ եմ անում անհապաղ վերադառնալ հրադադարին, քանի դեռ այս հակամարտությունում զոհերի թիվը չի ավելացել»,- ասել է Ռաման:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ: Ռաման լիովին աջակցում է տեղերում իրավիճակի կայունացմանն ուղղված նրանց ջանքերին և կրկին հայտարարում, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նա ընդգծեց իր աջակցությունը առանց նախապայմանների հնարավորինս շուտ առարկայական բանակցությունները վերսկսելու համանախագահների ջանքերին:

Գործող նախագահը իր ցավակցությունն է հայտնել բռնության այս վերջին ալիքի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

 

 

  • Կիսվել: