երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Թուրքիային աջակցելու համար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Թուրքիային աջակցելու համար

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի կապակցությամբ աջակցության համար։
 
Շմիդը թվիթերյան իր էջում է գրառում կատարել` անդրադառնալով Փաշինյանի հետ հանդիպմանը։
Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումը կայացել է երեկ։
«Ողջունում եմ տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը»,–ասել Շմիդը։
 
Շմիդի խոսքով` ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելացնել երկկողմ աջակցությունը և ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը։

  • Կիսվել: