ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Վարչապետ

Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Նա ֆեյսբուքում գրել է․

«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.

Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, : Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:

Աջակցել, միանշանակ աջակցել»:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում իր ելությում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ասել էր.

«Տիկին Զոհրաբյան, այլասերվածությունից եք խոսում։ Գիտե՞ք՝ այս չափորոշիչներն ինչի մասին են։ Այս չափորոշիչներն այն մասին են, որ ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:

  • Կիսվել: