երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ձեզ ոչ պարետային ժամն է փրկելու, ոչ ռազմական դրությունը, դուք այլընտրանք չունեք, պետք է գնաք, և վերջ. Սաղաթելյանը՝ իշխանություններին

Ձեզ ոչ պարետային ժամն է փրկելու, ոչ ռազմական դրությունը, դուք այլընտրանք չունեք, պետք է գնաք, և վերջ. Սաղաթելյանը՝ իշխանություններին

Ձեզնից յուրաքանչյուրը, որ այս հրապարակում է, զրկանքների, տառապանքի գնով դիմադրելով բռնություններին՝ պայքարում է մեկ նպատակի համար՝ պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային կոմիտեի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ձեզնից որևէ մեկն այս օրերին այս հրապարակում չէ այս հարթակից որևէ մեկին իշխանության բերելու համար։

Մի քանի անգամ ասել եմ, նորից կրկնեմ՝ մենք չենք պայքարում նրա համար, որ մեզանից մեկն իշխանություն լինի, այլ պայքարում ենք, որ առհասարակ Հայաստանն իշխանություն ունենա։ Հետևաբար՝ ձեր պայքարը սրբազան պայքար է՛՛:

Ըստ Սաղաթելյանի՝ Հայաստանում և աշխարհի ցանկացած անկյունում ապրող մարդ չի կարող անտարբեր լինել, չի կարող իր առօրյայով ապրել: ՛՛Մեր քույրերն ու եղբայրները ցեղասպանության եզրին են։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր այս հրապարակում չեն՝ եկե՛ք, միացե՛ց, խնդում ենք, աղաչում ենք, պահանջում ենք, եկե՛ք, միացե՛ք:

Այսօր Արցախն ու Հայաստանն անպաշտպան են, որովհետև այս շենքում նստածներն օտար են, ցեղասպանության հանցակից են՛՛,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ կարեւոր է կազմակերպել ցանցային ապակենտրոն պայքար եւ դա տարածել ամբողջ հանրապետությունում:

՛՛Երեկ եւ ասյօր շուրջ 500 քաղաքացիներ են բերման ենթարկվել: Մեր ընկերներին կեղծ քրեական գործեր են հարուցում, որ կարողանան կասեցնել այս պայքարի ընթացքը: Այս սրիկաները, հասկանալով ձեր ուժը, քննարկում են նույնիսկ պարետային ժամ հաստատելու հարցը: Ես ձեզ ասում եմ՝ ձեզ ոչ պարետային ժամն է փրկելու, ոչ ռազմական դրությունը, դուք այլընտրանք չունեք, պետք է գնաք, եւ վերջ՛՛,-հավելեց նա, այնուհետեւ ներկաները վանկարկեցին՝ ՛՛Նիկոլ, թշնամի՛՛:

  • Կիսվել: