ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դովեղ գյուղով դեպքի Ադրբեջան հոսող ջուրն արդեն օգտագործելու է հայ գյուղացին․ Պատգամավոր (տեսանյութ)

Դովեղ գյուղով դեպքի Ադրբեջան հոսող ջուրն արդեն օգտագործելու է հայ գյուղացին․ Պատգամավոր (տեսանյութ)

Դովեղ գյուղի միջով դեպի Ադրբեջան հոսող առուն, որից երկար տարիներ գյուղացիներն, ըստ էության, չեն կարողացել օգտվել, հիմա կկարողանան, և հուսանք` կմշակեն տնամերձ հողատարածքներն ամբողջությամբ: Այս մասին հայտնում է իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանը։ Նրա գրառման մեջ ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ, Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահի օգնությամբ, սահամանապահ Դովեղ գյուղում շատ կարևոր խնդիր ենք լուծում: Գյուղում տնամերձ հողամասերը 42 հա են, որից մոտ 5 հա ոռոգվում է ինքնահոս եղանակով։ Գյուղի տնամերձ հողամասերում առկա է ոռոգման ներքին ցանց, սակայն ջրի սակավության պատճառով 37 հա տնամերձ հողամասերից մշակվում են միջինացված 10%-ի չափով։

Նշված տարածքները լիարժեք մշակելու համար անհրաժեշտ էր վերագործարկել «Նոյեմբերյան» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող գյուղի պոմպակայանը: Գյուղամիջով դեպի Ադրբեջան հոսող առուն, որից երկար տարիներ գյուղացիներն, ըստ էության, չեն կարողացել օգտվել, հիմա կկարողանան, և հուսանք` կմշակեն տնամերձ հողատարածքներն ամբողջությամբ:

Աշխատանքները դեռ ընթանում են, մնում են վերջին շտրիխները: Շուտով ավարտին կհասնենք, որից հետո մինչև մեր ժողովուրդը լիարժեք չօգտվի, ջուր չի հոսի դեպի Ադրբեջան:

Մեկնարկը տվեցինք Թաթուլ Հակոբյանի հետ, ում հայրը սովետական տարիներին մեծ ներդրում է ունեցել այս պոմպակայանը կառուցելու գործում»:

  • Կիսվել: