ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրինագիծըն ընդգրկված չի լինելու ԱԺ նիստի վաղվա օրակարգում

Դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրինագիծըն ընդգրկված չի լինելու ԱԺ նիստի վաղվա օրակարգում

Դիմակ չկրելու համար ավելի մեծ տուգանք նախատեսող օրինագիծը չի ընդգրկվել վաղվա նիստի օրակարգում։ Այս մասին հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ:

Իմ քայլը խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ»,-գրել է Սիսակ Գաբրիելյանը։

  • Կիսվել: