երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Դեպքերը ցույց են տալիս, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի. Արա Ղազարյան

Դեպքերը ցույց են տալիս, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի. Արա Ղազարյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը պարզ չեն, Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

“Ինքնին 308 հոդվածը անհասկանալի է, շատ անորոշ, որովհետև եթե առաջին մասը կարդաք, նշված է՝ տիրանալ ՍԴ նախագահի պաշտոնին այլ եղանակով: Ի ՞նչ է նշանակում այլ եղանակը, դա պարզ չէ: Այդ հոդվածը երբևէ դատարանների կողմից չի կիրառվել, որևէ բացատրություն չկա այդ հոդվածի համար”,-  Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, ՍԴ-ի նկատմամբ քաղաքական իշխանության գործողությունները, ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու մասին ԱԺ նախագիծը, այնուհետև՝ ԱԱԾ-ի կողմից Թովմասյանի հայրական տան խուզարկությունը մասնագետին հիմք են տալիս եզրակացնելու, որ “կա քաղաքական ենթատեքստ”:

“Մի քիչ պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ փաստեր են ի հայտ գալիս, նոր միայն եզրակացություն անենք: Հաշվի առնելով այն, թե ինչ է նախորդել այս ամենին, հնարավոր է՝ քաղաքական օրակարգ լինի այս ամենի հիմքում”, - նշեց Ղազարյանը:

Նկատենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: ՀՔԾ-ից տեղեկացրել էին, որ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին( Հոդվածը սահմանում է հետևյալը` Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը։

Այս քրեական գործի թիրախում կարող է հայտնվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որը նախկինում ՀՀԿ անդամ է եղել:

Նշենք, որ քննչական գործողություններ էին իրականացվել Հրայր Թովմասյանի հոր տանը, ՍԴ-ում և ՀՀԿ գռասենյակում։ Թովմասյանի հորը և երկու դուստրերին հրավիրել հարցաքննության:

  • Կիսվել: