ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Ես իշխանության պատգամավորների պահանջները չեմ կատարում. Ղազարյանը՝ ներողություն խնդրելու մասին

Ես իշխանության պատգամավորների պահանջները չեմ կատարում. Ղազարյանը՝ ներողություն խնդրելու մասին

Ես այստեղ իշխանության պատգամավորների պահանջներն ու խնդրանքները չեմ կատարում, իրենց ակնկալիքները ինձ չեն հետաքրքրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվու՞մ է ներողություն խնդրել ՔՊ–ից երեկվա ելույթի համար։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր եմ և շարունակելու եմ իմ գործերը»։

Ղազարյանն անդրադարձել է նաև իրենց խմբակցությանը, թիմի անդամներին ու նրանց կողմից աջակցությանն ու պաշտպանությանը և նշել, որ Նարեկ Կարապետյանը չափազանց ազնիվ է ամեն հարցում, այդ թվում նաև իր թիմակիցների հետ հարաբերություններում:

«Ես շատ բարձր եմ գնահատում իր և մասնագիտական, և քաղաքական հատկանիշները։ Նման ազնվագույն գործիչ, ինչպես Նարեկ Կարապետյանն է, մեր քաղաքական կյանքում շատ քիչ կա»,-ասել է նա:

Պատասխանելավ շրջանառվող խոսակցություններին այն մասին, թե իր թիմը երեկվա ելույթից հետո իրեն չի պաշտպանել՝ Ղազարյանը շեշտել է, որ նման քննադատությունը անտեղի է համարում և իրենց խմբակցության գործընկերների հետ ունի փոխըմբռնման ընդհանուր շատ լավ մթնոլորտ։

«Ամեն մի ելույթ, ամեն մի հարցադրում, ամեն մի քննարկում չի կարող դառնալ մեծ իրադարձություն»,-ասել է նա։

  • Կիսվել: