հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չնայած ՌԴ-Ուկրաինա դիրքորոշումների սկզբունքային հակասություններին՝ կա փոխզիջման հնարավորություն. Պոդոլյակ

Չնայած ՌԴ-Ուկրաինա դիրքորոշումների սկզբունքային հակասություններին՝ կա փոխզիջման հնարավորություն. Պոդոլյակ

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների դիրքորոշումներում սկզբունքային հակասություններ կան, բայց կա փոխզիջման հնարավորություն: Այս մասին մարտի 15-ին անցկացված՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նա հայտնել է նաև, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն մարտի 16-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ասել է. ՛՛Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավելի կառուցողական են դարձել, քննարկվում է ապագա համաձայնագիրը՛՛:

 

  • Կիսվել: