ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն. ԻԻՀ ԱԳՆ տեղակալ

Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն. ԻԻՀ ԱԳՆ տեղակալ

Իրանը պատրաստ է փոխզիջման, եթե պատժամիջոցները վերացվեն: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։

Նա նշել է, որ ուրանի զրոյական հարստացման հարցն այլևս արդիական չէ և Իրանի տեսանկյունից այլևս բանակցությունների սեղանին չէ։

«Իսլամական Հանրապետությունը պատրաստ է փոխզիջման՝ միջուկային համաձայնագրի հասնելու համար, եթե Վաշինգտոնը սկսի բանակցություններ՝ պատժամիջոցները վերացնելու համար»,-ասել է պաշտոնյան - նշել է նա։

Իրանից ավելի քան 400 կիլոգրամ բարձր հարստացված ուրանի դուրսբերման հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ռավանչին ասել է, որ դեռ վաղ է ասել, թե ինչ տեղի կունենա բանակցությունների ընթացքում։

 

  • Կիսվել: