ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուկրաինան կկարողանա 5-7 ամսում վերադարձնել Ղրիմը. Պոդոլյակ

Ուկրաինան կկարողանա 5-7 ամսում վերադարձնել Ղրիմը. Պոդոլյակ

Ուկրաինան կկարողանա 5-7 ամսում վերադարձնել Ղրիմը, բայց միևնույն ժամանակ, պատերազմը կտևի այնքան, քանի դեռ Ուկրաինայի ամբողջ տարածքը չի ազատագրվել: Այս մասին, ինչպես հայտնում է РБК-Украина-ն, ասել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Մենք միանշանակ, շատ կարճ ժամանակում, պատմական տեսանկյունից, 5, 6, 7 ամիսը շատ քիչ է, մենք կլինենք Ղրիմում, միգուցե սա չափազանց լավատեսական է, բայց սա լավատեսություն է, որը մաթեմատիկորեն ստուգված է»,- վստահեցրել է Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չունի բավարար ռեսուրսներ՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։

«Պատերազմի տրամաբանությունը բացարձակապես ակնհայտ է, և մենք միանշանակ կարող ենք խոսել Ղրիմի իրողությունների մասին Յալթայի ափին», - հավելել է նա:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Ղրիմի՝ որպես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի առանձին օկուպացված տարածքի համար պատերազմ չի լինի, այլ «կլինի պատերազմ ժողովրդավարական աշխարհի գոյության իրավունքի համար»։

«Սա պատերազմ չէ տարածքի համար, տարածքը միայն տարրերից մեկն է: Այսօր պատերազմ է քաղաքակիրթ աշխարհի գոյության իրավունքի համար: Եվ այս քաղաքակիրթ աշխարհում Ռուսաստանի համար այս տեսքով տեղ չկա: Եվ հետևաբար, իհարկե, պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրվել Ուկրաինայի ամբողջ տարածքը», - հայտարարել է Պոդոլյակը։

  • Կիսվել: