երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պոդոլյակը խոսել է Ուկրաինայի՝ ՌԴ-ից «երկաթե վարագույրով» մեկուսանալու անհրաժեշտության մասին 

Պոդոլյակը խոսել է Ուկրաինայի՝ ՌԴ-ից «երկաթե վարագույրով» մեկուսանալու անհրաժեշտության մասին 

Ուկրաինան պետք է ամբողջովին մեկուսանա Ռուսաստանից երկաթե վարագույրով։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երկաթե վարագույրը պարտադիր է։ Մենք պետք է ամբողջությամբ մեկուսանանք նրանցից՛՛:

Պոդոլյակի խոսքով՝  դա կյանքի կոչելը դժվար կլինի, բայց Կիևը պետք է տեխնոլոգիապես, տնտեսապես, ֆինանսապես, էներգետիկ առումով վերակողմնորոշվի դեպի Եվրոպա և ցանկացած այլ շուկա, բացի ռուսականից։

 

  • Կիսվել: