երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բանակցությունները շատ ծանր են ընթանում. Պոդոլյակը մեկնաբանել է Պուտինի խոսքերը

Բանակցությունները շատ ծանր են ընթանում. Պոդոլյակը մեկնաբանել է Պուտինի խոսքերը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ ռուս-ուկրաինական բանակցությունները ՛՛մտել են փակուղի՛՛, տեղեկացնում է ՌԲԿ-ն:

Պոդոլյակը, մասնավորապես, ասել է, որ բանակցությունները շատ ծանր են ընթանում։

՛՛Չնայած ծանր էմոցիոնալ ֆոնին՝ ուկրաինական կողմն աշխատում է թափանցիկ՝ պաշտպանելով մեր արժեքները, երբ ռուսական կողմը շարունակում է հրապարակայնորեն ճնշում գործադրել գործընթացի վրա՛՛,-նշել է նա:

Պոդոլյակը հավելել է, որ ռուսական կողմը հավատարիմ է մնում բանակցային գործընթացի վրա ՛՛հրապարակայնորեն ճնշում գործադրելու իր ավանդական մարտավարությանը՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինն ասել է. ՛՛Կիևը հետ է կանգնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից՛՛:

  • Կիսվել: