երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Չեմ պատրաստվում ներգրավվել որևիցե քաղաքական գործընթացի. Թադևոսյան

Չեմ պատրաստվում ներգրավվել որևիցե քաղաքական գործընթացի. Թադևոսյան

Ներգրավված չեմ եղել 2008 թվականին որևիցե քաղաքական գործընթացի. դա համարում եմ անթույլատրելի. ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը:

Նա վստահեցրեց՝ որպես դատավոր ներգրավված չի եղել, ներգրավված չէ և չի պատրաստվում ներգրավվել որևիցե քաղաքական գործընթացի:

«Այս պահի դրությամբ էլ Վճռաբեկ դատարանում առկա են վճռաբեկ բողոքներ այն դատական ակտերի դեմ, որոնք կայացվել են մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ, ուստի իմ խոսքով կարող եմ կաշկանդել և՛ ինձ՝ հետագայում այդ վճռաբեկ բողոքներով դիրքորոշում արտահայտելիս, և՛ նաև գործընկերներին, որոնք պետք է մասնակցեն այդ գործի քննությանը»,- ասաց Թադևոսյանը:

 

Նա նաև նշեց, որ մասնակցել է այն դատական ակտերի կայացմանը, որոնցում նախկինում որևիցե մասնակցություն չի ունեցել, և չի բացառվել, անհնարին չի եղել օրենքով իր մասնակցությունը տվյալ գործին: 

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: 

  • Կիսվել: