Չեմ իջնելու ԱԺ ամբիոնի մոտից. Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա է անում
Ելույթի ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց. «Այս ամենի իմաստը ո՞րն է. որ անվտանգությունը գա՞, Ձեզ ուղեկցի դո՞ւրս, որ լուսանկար լինի՞: Սահմանադրական գործընթաց է տեղի ունենում, Ձեր արածը ո՞նց եք բացատրելու, Դուք էլ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն եք»:
Ամբիոնից չհեռացող Թովմասյանին միացան նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Նրանք չէին հեռանում ԱԺ ամբիոնից: ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին: Հայտարարվեց ընդմիջում:
Անվտանգության աշխատակիցները փորձում էին ամբիոնից հեռացնել ընդդիմադիր պատգամավորներին, ամբիոնին մոտեցան նաև մյուս ընդդիմադիրները, քաշքշուք սկսվեց: Անվտանգության աշխատակիցները հեռացրին ամբիոնից չհեռացող պատգամավորներին:



