երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չեմ բացառում, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի այցը Երևան կապված է իմ գալու հետ. Նարիշկին

Չեմ բացառում, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի այցը Երևան կապված է իմ գալու հետ. Նարիշկին

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի՝ Հայաստան կատարած այցը կարող է կապված լինել իր՝ Երևան գալու հետ:

Նա նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական ծառայության ղեկավար Ուիլիամ Բըրնսի այցը Հայաստան կարող է և կապված լինել իր այցի հետ, սակայն իր՝  Երևան գալը ոչ մի կապ չունի դրա հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը Հայաստան էր այցելել նախորդ ուրբաթ և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: 

  • Կիսվել: