ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Բոլորիս միավորում է նաև հայոց պետության Սահմանադրությունը․ Էդմոն Մարուքյան

Բոլորիս միավորում է նաև հայոց պետության Սահմանադրությունը․ Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Բացի հայ ազգի անցած ճանապարհից և ապագայի հորիզոնից, դեպի ուր ձգված են մեր հայացքները, բոլորիս միավորում է նաև հայոց պետության Սահմանադրությունը։

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ այսօր ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել ազգային երազանքների կատարման ակնկալիքով ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կարևորությունը։

Մարդկության պատմությունն է ցույց տվել` այս արժեքային հենքերն են, որ ունակ են հանրությանն ուղղորդելու դեպի առաջընթաց, բարօրություն, անվտանգություն և ամուր պետականություն:

Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ, և թո՛ղ Աստված պահապան լինի Հայաստանի Հանրապետությանը»։

  • Կիսվել: