հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Բնապահպանության նոր նախարարին երկուշաբթի օրը սպասում են նախարարությունում

Բնապահպանության նոր նախարարին երկուշաբթի օրը սպասում են նախարարությունում

Վարչապետը արդեն որոշել է, թե ով է զբաղացնելու երկու ամիս թափուր մնացած բնապահպանության նախարարի պաշտոնը` դա Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է:

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրեցին կառավարության իր աղբյուրները, նախարարությունում Պետրոսյանի գալուն սպասում են արդեն երկուշաբթի օրը: Նախարարությունում արդեն իրարանցում է, փորձում են հասկանալ, ինչ չափորոշիչներով է նոր նախարարը առաջնորդվելու իր գործունեության ընթացքում` նախապատվությունը տալու է կուսակցական պատկանելությանը, թե արհեստավարժությանը:

Հավելենք, որ Ռոմանոս Պետրոսյանը երկրաբան է, աշխատել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում տնտեսագետի պաշտոնում: Թերևս այսքանով սահմանափակվում է նրա առնչությունը բնապահպանության ոլորտի հետ: Այլ ժամանակահատվածներում Պետրոսյանը աշխատել է կապի և շինարարության ոլորտներում:

Նշենք, որ InfoPort.am-ը անդրադարձել էր բնապահպանության արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի անակնկալ հրաժարականի պատճառներին: Ըստ կայքի աղբյուրների վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էրիկ Գրիգորյանի միջև հարաբերությունները լարված են եղել, քանի որ վերջինս համառորեն հրաժարվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ընկերոջը՝ Նորայր Պապյանին նշանակել Տավուշի մարզի անտառտնտեսությունում` հաշվի առնելով նրա աշխատանքային վատ համբավը։

  • Կիսվել: