կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Հայտնաբերվել է Երևանում կամրջի տակով հանդիպակաց երթևեկող վարորդը

Հայտնաբերվել է Երևանում կամրջի տակով հանդիպակաց երթևեկող վարորդը

Օրեր առաջ ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ հոկտեմբերի 14-ին օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայում վարել է հանդիպակաց երթևեկելի գոտիով, որը կապված չէ վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, գրում է Shamshyan.com-ը։

«Նա անգամ հանդիպակաց դուրս է եկել, անցել Երեքնուկ կամրջի տակով՝ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։

Տեղում ճշտելով, որ տեղեկությունը հավաստի է, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի կարգադրությամբ ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները տաք հետքերով հայտնաբերում են օրինախախտ վարորդին, ով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Հայկ Ղ.-ն է, ով ենթարկվում է վարչական պատասխանատվության և կիրառում են տուգանային 4 միավոր»։

  • Կիսվել: