Բորդոյում ոստիկանությունը արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով ճնշում է անկարգությունները
Ֆրանսիայի Բորդո քաղաքում ոստիկանությունը վաղ առավոտից հատուկ միջոցներով ճնշում է անկարգությունները։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տարածած կադրերում երևում է, թե ինչպես են քաղաքի առափնյա հատվածներից մեկում խարույկներ վառվում։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառում է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման։ Ներքին գործերի նախարարության գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 550 հազար մարդ, որից 110 հազարը՝ Փարիզում։
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ավելի վաղ ՆԳ նախարար Լորան Նունյեսը հայտնել էր, որ ամբողջ երկրում ձերբակալվել է 1800 մարդ՝ խոստանալով շարունակել անկարգություններին և թալանին մասնակցած անձանց հետապնդումը։



