կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինձ նման երդվյալ ՔՊ-ականն ինչպե՞ս կարող է սեփական թիմի ներսում թևեր ձևավորել, կամ էլ անազնիվ խարդավանքների մեջ մտնել․ Ռոմանոս Պետրոսյան

Ինձ նման երդվյալ ՔՊ-ականն ինչպե՞ս կարող է սեփական թիմի ներսում թևեր ձևավորել, կամ էլ անազնիվ խարդավանքների մեջ մտնել․ Ռոմանոս Պետրոսյան

Իմ առաջարկով է  Արզնի համայնքի ղեկավար Ալեքսեյ Միրզոևն անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում  հայտնեց Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը՝ հերքելով շրջանառվող այն տեղեկությունները, թե օրերս Արզնիում տեղի ունեցած  ՏԻՄ ընտրություններում սատարել է ոչ  ՔՊ համայնքի ղեկավարի թեկնածուին։

«Երբ դեռ 2018 թվականին Կոտայքի մարզպետն էի, նրա թեկնածությունը ես եմ  ներկայացրել մեր կուսակցության վարչությանը, որպեսզի առաջադրվի ասորական համայնքի ղեկավար։

Վերջին ընտրություններում ես որևէ տեսակի մասնակցություն չեմ ունեցել։ Չէի պատկերացնում, որ կարող էր այնտեղ մեր ՔՊ-ականն գյուղապետի  ընտրությունում պարտություն արձանագրեր։ Իմ գնահատմամբ՝ Միրզոևը բավականին արդյունավետ է գործել»,- նշեց նա։

Ռոմանոս Պետրոսյանը վստահեցրեց, թե  իր նման երդվյալ ՔՊ-ականն ինչպե՞ս կարող է  սեփական թիմի ներսում թևեր ձևավորել և այն ուղորդել, կամ էլ անազնիվ քաղաքական խարդավանքների մեջ մտնել։

  • Կիսվել: