շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի է  փոխվարչապետի թափուր մնացած հաստիքի հիմնական հավակնորդը

Հայտնի է փոխվարչապետի թափուր մնացած հաստիքի հիմնական հավակնորդը

Փախվարչապետ Համբարձում Մաթևոսյանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնում կառավարությունում վերջին օրերին քննարկվում է Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածությունը։

Թեև վերջնական որոշում դեռ չի ընդունվել, հենց նա է համարվում նոր փոխվարչապետի ամենա հավանական թեկնածուն։

Պետրոսյանի թիմակիցները դեռ օրեր առաջ InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ պատրաստվում են իրենց առաջնորդի նոր և շատ կարևոր նշանակմանը։

Նշենք, որ այսօր իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել փախվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

  • Կիսվել: