կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Թուրքական ավիաընկերությունների երկու չարտերային չվերթ՝ ավելի քան 400 ուղևորով, չի կարողացել վայրէջք կատարել Ռուսաստանում

Թուրքական ավիաընկերությունների երկու չարտերային չվերթ՝ ավելի քան 400 ուղևորով, չի կարողացել վայրէջք կատարել Ռուսաստանում

Ռուսաստան ուղևորվող թուրքական ավիաընկերությունների երկու չարտերային չվերթ վերաուղղվել է Մինսկ՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով, որոնք ուղղված էին ռուսաստանյան օդանավակայանների ենթակառուցվածքների դեմ։ Ինքնաթիռներում գտնվել են 400-ից ավելի ուղևորներ, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Բելառուսում Ռուսաստանի դեսպանատանը։

Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունից հայտարարել են, որ Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը և դեսպանատան աշխատակիցները գտնվում են Մինսկի ազգային օդանավակայանում և ուղևորներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։

Բելառուսական կողմի հետ համաձայնեցմամբ ժամանածներին տրամադրել են անվճար տաք սնունդ։ Այժմ մշակվում են Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու մի քանի տարբերակներ։

  • Կիսվել: