չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Բազմաթիվ ոստիկաններ, սպաներ, կարմիրբերետավորներ հրաժարվել են կատարել այս իշխանությունների հրահանգները, դիմում են գրել, դուրս եկել համակարգից. Սաղաթելյան

Բազմաթիվ ոստիկաններ, սպաներ, կարմիրբերետավորներ հրաժարվել են կատարել այս իշխանությունների հրահանգները, դիմում են գրել, դուրս եկել համակարգից. Սաղաթելյան

Բազմաթիվ արժանապատիվ ոստիկաններ, սպաներ, կարմիրբերետավորներ հրաժարվել են կատարել այս իշխանությունների հրահանգները, դիմում են գրել ու դուրս են եկել համակարգից։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև կոչ արեց միջազգային կառույցներին՝ երկակի ստանդարտներով չառաջնորդվել և իրենց լռությամբ չխրախուսել, որ ՀՀ օրվա իշխանությունները շարունակեն իրենց ապօրինությունները քաղաքացիների նկատմամբ։

Խոսելով վաղվա անելիքների մասին՝ Սաղաթելյանն ասաց. ՛՛Վաղը՝ 16։00, գալիս ենք Ֆրանսիայի հրապարակ, միասին կարևոր գործ ունենք անելու՛՛:

 

  • Կիսվել: