շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների բարելավման հնարավորությունները

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների բարելավման հնարավորությունները

Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. ՛՛Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ:

Կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների բարելավման հնարավորությունները, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հարցերը՛՛:

Նշվում է նաև, որ Չավուշօղլուն ու Բայրամովն անդրադարձել են Ուկրաինայի պատերազմի մասին, քննարկել տարբեր հարթակներում թուրք-ադրբեջանական համագործակցության հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 

 

  • Կիսվել: