շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բայդենը Կոնգրեսին կոչ է արել անհապաղ ընդունել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

Բայդենը Կոնգրեսին կոչ է արել անհապաղ ընդունել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել անհապաղ ընդունել Ուկրաինային 40 մլրդ դոլար ծավալով օգնության մասին նոր օրինագիծը՝ առաջին անգամ զգուշացնելով, որ գոյություն ունեցող օգնության փաթեթը կսպառվի «մոտ տասն օրից», հայտնում է CNN-ը:

«Առաջիկա օրերի ընթացքում դրեք այն (օրինագիծը) իմ սեղանին», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Բայդենն ի սկզբանե 33 միլիարդ դոլար էր խնդրել Ուկրաինային օգնելու համար, սակայն Կոնգրեսն առաջարկել է մի քանի միլիարդ ավելացնել ավելի շատ պարեն և ռազմական տեխնիկա ապահովելու համար:

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ հետաձգել ջանքերն այս կենսական պատերազմում», - ասել է Բայդենը՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է գնել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում:

  • Կիսվել: