չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բաքվի սադրանքներից անկախ` Կապանի օդանավակայանից թռիչքներ իրականացվելու են. Սյունիքի մարզպետ

Բաքվի սադրանքներից անկախ` Կապանի օդանավակայանից թռիչքներ իրականացվելու են. Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մեծապես կարևորեց Խնձորեսկում հատիկաընդեղենի վերամշակման կենտրոնի բացմումը՝ նշելով, որ այն շատ մեծ կենսական նշանակություն ունի նաև այն իմաստով, որ գյուղական ոլորտում մարդկանց զբաղվածության ծթան է, մարդիկ կկարողանան զբաղվել տարբեր գործերով և ուղղակի ապրել գյուղում: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ կենտրոնի բացման ժամանակ:

Ղուկասյանն ընդգծեց, որ մենք բոլորս գիտենք, թե որքան խիզախ է սյունեցին։

՛՛Հիմա այնպես է ստացվել, որ Ադրբեջանը շատ է մոտեցել Խնձորեսկին և մնացած բոլոր գյուղերին, բայց դա դեռ չի նշանակում, որ մարդիկ պետք է լքեն, հակառակը՝ պետք է զարգանանք՛՛,- ասաց մարզպետը:

Խոսելով Բաքվի իրականացրած սադրանքներից և դրանց ներգործությունից Կապանի օդանավակայանի վրա՝ Ղուկասյանն ասաց, որ Բաքվի սադրանքներից անկախ` Կապանի օդանավակայանից թռիչքներ իրականացվելու են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ու Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ կառուցված՝ մարզում առաջին հատիկաընդեղենի վերամշակման կենտրոնի բացմանը։

  • Կիսվել: