երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում շատ կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ վերջնական չի կողմնորոշվել». Պեսկով

«Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում շատ կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ վերջնական չի կողմնորոշվել». Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Բաքվի դիրքորոշումը ՛՛միանգամայն կառուցողական է՛՛, իսկ Հայաստանից արձագանք դեռ չկա:

Լրագրողների հետ զրույցում պեսկովը, մասնավորապես, նշել է. ՛՛Բաքուն այդ հարցում շատ կառուցողական դիրքորոշում ունի, Երևանը դեռ վերջնական չի կողմնորոշվել, սպասում ենք արձագանքի՛՛։

Նրա խոսքով՝ Մոսկվան հարգանքով է վերաբերվում Բիշքեկ չգալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ ՛՛Նա դրա համար ունի իր պատճառները՛՛,-ասել է Պեսկովը, սակայն չի մանրամասնել իր խոսքը:

 

  • Կիսվել: