շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բաքուն Երևանից պահանջում է «չմեծացնել ռազմական ներուժը, լուծարել ԼՂ-ի պետական կառույցները»

Բաքուն Երևանից պահանջում է «չմեծացնել ռազմական ներուժը, լուծարել ԼՂ-ի պետական կառույցները»

Բաքուն Երևանից պահանջում է ՛՛չմեծացնել ռազմական ներուժը, լուծարել Արցախի պետական կառույցները՛՛: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ պաշտոնական Բաքուն նաև պահանջում է Հայաստանից ՛՛ձեռնպահ մնալ ռևանշիստական ծրագրերից, չխախտել և կասկածի տակ չդնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դադարեցնել անջատողականության և ահաբեկչության հովանավորումը Ադրբեջանի ՛՛Ղարաբաղի տարածաշրջանում՛՛։

Ադրբեջանը նաև պահանջել է ՛՛դուրս բերել հայ զինվորականներին, լուծարել Ադրբեջանի տարածքում ՛՛անօրինական կերպով՛՛ տեղակայված հայկական բոլոր զինված ուժերը՛՛:

 

  • Կիսվել: