ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բանաձևում «Ադրբեջան» բառը չկա, բայց այն ամբողջությամբ վերաբերելու է նաև ԱՄՆ-Ադրբեջան  հարաբերություններին․ Քաղաքագետ

Բանաձևում «Ադրբեջան» բառը չկա, բայց այն ամբողջությամբ վերաբերելու է նաև ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին․ Քաղաքագետ

ԱՄՆ կոնգրեսական Փալլոնի նախաձեռնած բանաձևը հավանության արժանացավ: Այն պահանջում է թափանցիկության ապահովում Պենտագոնի օտարերկրյա օգնության և հատկացումների ծրագրերի համար: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Բանաձևում Ադրբեջան բառը չկա, բայց այն ամբողջությամբ վերաբերելու է նաև ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին: Հիշեցնեմ, վերջին 2 տարիներին Ադրբեջանը ԱՄՆ-ից $100մլն ռազմական օգնություն էր ստացել: Առջևում Սենատն է: Ապրեն Վաշինգտոնի մեր կազմակերպությունները»,- գրում է քաղաքագետը։

  • Կիսվել: