չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱԺ-ում մեկնարկել է նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը

ԱԺ-ում մեկնարկել է նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլի համար քվեարկությունը: Փակ գաղտնի քվեարկությանը մեկնարկել է ժամը 11:30-ին, կտևի 1 ժամ:

Նախագահի թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Վահագն Խաչատուրյանն է: Ընդդիմադիր երկու խմբակցությունները ոչ առաջին, ոչ երկրորդ փուլում նախագահի ընտրության գործընթացին չեն մասնակցել:

Ընտրության առաջին փուլում Խաչատուրյանը ստացել էր 69 կողմ ձայն, անհրաժեշտ էր 81-ը:  Երկրորդ փուլով ընտրվելու համար բավարար է 64 ձայնը:

  • Կիսվել: