չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ուղևորափոխադրումների կազմակերպմամբ զբաղվողներին պահուստային տրանսպորտային միջոցների համար պետտուրքի գծով արտոնություն տալ:

Նախագծին կողմ քվեարկեց 119 պատգամավոր։

ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունեց նաև մեկ այլ որոշում, որով սահմանվեց COVID-19-ի հաղթահարման հարցում կառավարության, պարետատան քայլերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը ԱԺ նիստում ստացավ 110 կողմ, 5 ձեռնպահ ձայներ:

Խորհրդ առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  նաև կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է «Հայավտոկայարան»  ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 118 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:

 

  • Կիսվել: