շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԺ-ն դեմ քվեարկեց Արայիկի Հարությունյանի պաշտոնանկման հարցը վարչապետին ուղարկելու  նախագծին

ԱԺ-ն դեմ քվեարկեց Արայիկի Հարությունյանի պաշտոնանկման հարցը վարչապետին ուղարկելու նախագծին

ԱԺ-ն Արայիկի Հարությունյանի պաշտոնանկման հարցը վարչապետին ուղարկելու ԼՀԿ նախագիծը մերժեց ձայների «35 կողմ», «84 դեմ» «0 ձեռնպահ» հարաբերակցությամբ։

Մինչ քվեարկությունը՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ նախարարը չի՞ հրավիրվել ներկա լինելու այսօրվա քվերակությանը: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց, թե նախարարը կապ է հաստատել իր հետ, ինքն ասել է՝ գալու կարիք չկա հարցի ցանկացած լուծման դեպքում:

Վարման կարգով ելույթ ունենալով՝ ԲՀԿ խմբակցութան պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց՝ ԲՀԿ-ն անհարիր է համարում Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթի ավարտական հատվածը, ինչպես նաև դրան հաջորդած գնահատականները։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, իր հերթին արձագանքելով Իվետա Տոնոյանի դիտարկումներին, ասաց.

«Ամիսներ շարունակ հետևողական սուտ և կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս պետք է առաջին հերթին գնահատական տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանին, ով ընդհանրապես որևէ բարեկրթության նորմ և սահման չի պահպանում՝ տարածելով սուտ և կեղծ տեղեկատվություն»:

 

  • Կիսվել: