ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ուկրաինայի արդարադատության և էներգետիկայի նախարարներն ազատվել են պաշտոնից

Ուկրաինայի արդարադատության և էներգետիկայի նախարարներն ազատվել են պաշտոնից

Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է արդարադատության նախարար Հերման Գալուշչենկոյի և էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկի պաշտոնանկության օգտին՝ «Էներգոատոմ» պետական ​​ձեռնարկության շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին, տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինա-ն:

Նշվում է, որ նախարարները նիստին ներկա չեն եղել։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար է նշանակվել եվրաինտեգրման հարցերով պատասխանատու փոխնախարար Լյուդմիլա Սուգակը։ Գրինչուկի փոխարինողի անունը դեռևս չի հայտարարվել։

Ինչպես հաղորդվում է՝ արդարադատության և էներգետիկայի նախարարների պաշտոնանկությունը կատարվել է նախագահ Վլաիմիր Զելենսկիի պահանջով: Վերջինս նշել է, որ նրանք «չեն կարող մնալ իրենց պաշտոններում»՝ կոռուպցիայի հետաքննության ֆոնին:

  • Կիսվել: